Թուրքիայի Գյումուշհանե նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել են 12 հոգի:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Գյումուշհանեյի նահանգապետի խոսքով՝ Էրզինջանից (պատմական Երզնկա) դեպի Քելքիթ տանող ճանապարհին միկրոավտուսը դիմահար բախվել է բեռնատարին, եւ երկու մեքենաներն էլ գլորվել են ձորը:

Ավտովթարի հետեւանքով մահացածների թիվը հասել է 12-ի: Ծանր վնասվածքներ ստացածներին տեղափոխել են Էրզինջանի հիվանդանոց:

Վթարի վայր են ժամանել Գյումուշհանեյի նահանգապետը, Քելքիթի քաղաքապետը, պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ:

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ: