Արմավիրի մարզում 33-ամյա Ս.Զ-ին առանց աղջկա համաձայնության առեւանգել է նրան եւ տեղից տեղ տեղափոխելով 2 օր շարունակ փորձել է աղջկան բռնաբարել: Ս.Զ-ն ցանկացել է  հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում` ֆիզիոլոգիական խնդիրների պատճառով սեռական ակտը տեղի չի ունեցել եւ բռնաբարությունն ավարտին չի հասցվել: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

33-ամյա Ս.Զ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մարտի 17-ին ժամը 16:30-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով համագյուղացիներ Վ. Հ-ի, Ա.Զ-ի եւ Կ.Թ-ի հետ, վերջինիս «Օփել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով, Արմավիրի մարզի գյուղերից մեկի դպրոցի մոտից, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելով, մի խումբ անձանցով, բացահայտ առեւանգել են նույն գյուղի բնակչուհի Հ.Ա-ին, նրան տեղափոխել Կ.Թ-ի ընկերոջ` Ռ-ի տուն, այնուհետեւ նույն օրը երեկոյան տեղափոխել Արմավիրի մարզի մեկ այլ գյուղ` իրենց ազգական Ա. Գ-ի տուն, որտեղ 2 օր  Հ.Ա-ին պահելով եւ  նրա հետ միայնակ մնալով, վերջինիս կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով եւ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով  մարտի 17-ին եւ 18-ին փորձել է սեռական հարաբերություն ունենալ Հ. Ա-ի հետ: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում` ֆիզիոլոգիական խնդիրների պատճառով սեռական ակտը տեղի չի ունեցել եւ բռնաբարությունն ավարտին չի հասցվել:

Այսինքն` Ս.Զ-ը կատարել է հանցանքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 138 հոդվածի 1-ին մասով:  Վ. Հ-ին, Կ.Թ-ին  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քր. օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: