Օրերս Արագածոտնի մարզի գյուղերից մեկում 19-ամյա մի աղջիկ ստիպել է իր ծանոթուհուն սեռական հարաբերություն ունենալ երկու տղամարդու հետ:

NEWS.am-ի տեղեկություններով, ամբողջ խնդիրն այն է եղել, որ ծանոթուհին իրեն 10 հազար դրամ պարտք է եղել եւ այն վերադարձնելուն նպատակով դրդել է մարմնավաճառության, թերեւս պայմանով, որ գումարը իրեն կփոխանցեն տղամարդիկ: Սակայն պարտատուն այս մասին տեղյակ է պահել իրավապահներին ու 19-ամյա աղջկան պոռնկության դրդելու համար բերման են ենթարկել Ոստիկանության Աշտարակի բաժին: