ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն Կենտրոնական բանկին առաջարկում է թողնել, որ դրամն արժեզրկվի, որպեսզի տնտեսությունն աշխուժանա: «Դրամը պետք է արժեզրկել մինչեւ մարդիկ հետաքրքրություն ցուցաբերեն տնտեսության եւ հատկապես արտահանման նկատմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ԿԲ-ն արհեստականորեն դրամի փոխարժեքը ֆիքսված չպահի, ապա այն կբարձրանա մինչեւ 450-470 դրամի: Նա նկատեց, որ առանց այդ էլ ներմուծում-արտահանում անդունդը խորանում է եւ պետք չէ դրամի արժեւորումով նպաստել դրան: Բագրատյանի խոսքով, եթե թողնեն դրամն արժեզրկվի, տնտեսության աշխուժացման համար հիմք կարող է ստեղծվել, իսկ հիմա տնտեսությունը մեռած է: «Լավագույն դեպքում հավաքվում են խաշ ուտելու»,- ասաց նա ու ընդգծեց. «Այս քաղաքականությունը վնասարարություն է, դամբուլություն է, չգիտեմ ինչ անուն տամ»: