Հայաստանյան ռեստորաններում ավանդույթ չկա գինի առաջարկելու, միայն օղի եւ գարեջուր են առաջարկում: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆրանսիայի 2008 թ. լավագույն սոմալիե (գինի համտեսող եւ խորհրդատու) ճանաչված Սերժ Ղուկասյանը: Նրա խոսքով` հայկական գինին որակապես բարելավվել է, այն արդեն արտահանվում է Ֆրանսիա, Արգենտինա, Իտալիա: Նրա կարծիքով` զբոսաշրջությունը, գինեգործությունը եւ խոհանոցը միմյանց հետ սերտորեն շաղկապված են եւ պետք է համալիր զարգանան` միմյանց փոխլրացնելով: Այդ նպատակով հարկավոր է ամենուրեք ստեղծել «գինու ճամփաներ», ինչը որ արվում է Ֆրանսիայում:
Նշենք, որ Ս. Ղուկասյանը Փարիզի «Սերժի մոտ» ռեստորանի սեփականատերն է, ուր մատուցվում են հայկական գինիներ եւ գարեջուր:
Իտալիայի լավագույն սոմալիե ճանաչված Լուկա Կանապիկին էլ ասաց, որ հայկական գինու որակը գնահատում է «7»` 10 բալանոց սանդղակով: Նա խորհուրդ տվեց հայկական գինեգործությունը զարգացնել բացառապես տեղական խաղողի սորտերի հիման վրա, զգույշ մոտենալ արտասահմանից սորտեր ներկրելուն:




























