Էներգետիկ միջանցքները էներգակիրների հետ միասին պետք է կայունություն, վստահություն եւ բարեկեցություն բերեն: Այդ մասին, ելույթ ունենալով համաշխարհային երրորդ էներգետիկ գագաթնաժողովում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը ուշադրություն է հրավիրել էներգետիկայի ոլորտում համագործակցության վրա: Նա բարձր գնահատական է տվել «Nabucco» նախագծին: Բնական գազի տեղափոխումը Թուրքիա, այնտեղից էլ Եվրոպա, նրա խոսքով, «հրաշալի հնարավորություն է»:

Ինչպես նշել է թուրքական կառավարության ղեկավարը, էներգետիկ հարցում պետք է գերակայի ոչ այնքան մրցակցությունը, որքան համագործակցությունը:

Գագաթնաժողովի նախօրեին Էրդողանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապույալոսի, Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակի եւ Աբու-Դաբիի գահաժառանգ Զաեդ Ալ-Նահյանի հետ, հաղորդում է TRT-ն: