Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը ժամանել է Աթենք, որտեղ հանդիպել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասի հետ, հաղորդում է Կիլիկիո կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են Հունաստանի հայ համայնքին եւ երկրի տարբեր ոլորտներում նրա դերին առնչվող հարցեր։ Արամ 1-ինը ընդգծել է հայ համայնքի չեզոքությունն այն պետությունների նկատմամբ, որտեղ ապրում են։

Քննարկվել են նաեւ Մերձավոր Արեւելքի իրավիճակին առնչվող հարցեր։ Վեհափառն ընդգծել է քրիստոնեության ծննդավայր տարածաշրջանում քրիստոնեական տարրի, նաեւ իսլամական աշխարհի հետ երկխոսության ակտիվացման կարեւորությունն ու նշանակությունը։

Քննարկվել է նաեւ Հայ առաքելական եկեղեցու եւ Հույն ուղղափառ եկեղեցու միջեւ փոխհարաբերությունները։