«Տղամարդկանց մոտ ալկոհոլի օգտագործումը իջեցնում է է սերմի ակտիվ շարժունակության տոկոսը, որը ինչ խոսք, կանդրադառնա բեղմնավորման վրա, իսկ կնոջ մոտ ծխելը կարող է առաջացնել պտղի ներարգանդային կյանքի թերզարգացում, իսկ չարաշահման դեպքում նեարրգանդային պտղի մահվան կարող է բերել, որից հետո երկրորդային չբերության հավանականությունը ավելի բարձր է լինում»,- անպտղության տարածված պատճառների մասին խոսելիս «Դե ֆակտո» ակումբում մանրամասնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի կանանց առողջության կենտրոնի տնօրեն Կարինե Սարգսյանը:
Իսկ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Ռազմիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց, անկախ ամեն ինչից, սեռական կյանքով ապրողներին անպայման դիմել բժշկի, ոչ թե թողնել մինչեւ հայտնի դառնա չբերության ախտորոշումը:
Ինչ վերաբերվում է արատներով ծնունդներին, ապա Ռազմիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ զարգացման արատներով աճի միտում չկա: Վերջին տարիներին արատ նկատվել է հազար ծնունդից մեկ-երկուսի մոտ:




























