Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան հունվարի 19-ին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ համանախագահները ժամանել են տարածաշրջան՝ երկու երկրների նախագահների հանդիպումը նախապատրաստելու համար, որ կայանալու է հունվարի 25-ին:




























