Հունվարի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ում մի ավտոմեքենա խրվել է ձնակույտի մեջ:

Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկու ժամ անց «Գավառի ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ճանապարհը մաքրվել է, եւ ձնակույտից ճանապարհի երթեւեկելի հատված է դուրս բերվել «ՎԱԶ-2106» մակնիշի 02 ՕՕ 887 պետհամարանիշի ավտոմեքենան:

Ի դեպ, Երեւանում, որ Գավառից հեռու է ընդամենը 70-80 կմ-ով, ողջ ձմեռվա ընթացքում դեռ ձյուն չի տեղացել: