2010թ. կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի շրջանակներում սոցիալական, քաղաքաշինության եւ ջրամատակարարման ոլորտներում կատարվելիք աշխատանքները կատարվել են ժամանակին եւ որակով: Այդ մասին հունվարին 21-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:
Այդ համատեքստում, ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունում, Սահակյանը կարեւորել է տարբեր գերատեսչությունների միջեւ աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը` այն համարելով ծրագրերի հաջող իրականացման կարեւոր նախապայմաններից մեկը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, իսկ զեդկույցներով հանդես են եկել ԼՂՀ սոցապ նախարար Նարինե Ասծատրյանը, քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, ԿԱ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Սեյրան Միքայելյանը եւ ԿԱ կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանը:




























