Հայաստանի գլխավոր դատախազությունը հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ քաղաքացիներից, կազմակերպություններից եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացել է 13 հաղորդում ու ահազանգ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության նախաձեռնությամբ ընթացք է տրվել ԶԼՄ-ների 7 հրապարակումների:

Դրանցից` 3-ով հարուցվել է քրեական գործ, 5-ով նյութերի նախապատրաստումը շարունակվում է, 8-ը կցվել են արդեն իսկ հարուցված քրեական գործերին եւ նախապատրաստվող նյութերին, 4-ով տրվել է գրավոր պարզաբանում:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը հաղթանակ է տարել ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ընդդիմությունը ընտրությունները կեղծված է համարում եւ բողոքարկման գործըթնաց է սկսել հայաստանյան դատարաններում: