Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 21-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընդլայնվող օրակարգը: Փիթեր Սեմնեբին նշել է, որ ներկայումս Եվրամիությունն ակտիվ փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման բանակցային գործընթացի եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրների վերաբերյալ:




























