Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բարդությունը կայանում է նրանում, որ հարցն արդեն քաղաքական գործիք է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների ձեռքին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ստարտեգիա» հումանիտար-քաղաքագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Սունգուրովը:
Մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման փաստը՝ նա նշել է, որ նոր համաձայնության ստորագրման պայմանավորվածությունը սարերի հետեւում չէ:
Այդ կապակցությամբ Սունգուրովը նկատել է, որ ահազանգ է ստացվել այն մասին, թե հակամարտությունների աճ տեւական ժամանակաշրջանն ավարտվել եւ սկսվում է դրանց լուծման ժամանակը: Հակամարտության լուծման կարելի է հասնել կողմերի համատեղ ուժերով, ակտիվ երկխոսության միջոցով, կարծում է փորձագետը:
«Կողմերը պետք է պատրաստ լինեն ընդառաջ գնալ, եւ հարցը լուծե; բացառապես դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների եւ փոխզիջումների միջոցով»,- ասել է փորձագետը եւ հավելել, թե առանց փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի նրան կարգավիճակ տալը բավական բարդ է:
Սունգուրովը նաեւ կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական կարգավորմանգործընթացները չի կարելի շաղկապել իրար հետ:




























