ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի հակամարտող կողմերին ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար-պետքարտուղար Կանաթ Սաուտաբաեւի միջոցով հասցնել ղարաբաղյան խնդրի կարգավորման սկզբունքների շուտափույթ համաձայնեցման անհրաժեշտությունը: Այդ մասին հունվարի 22-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման արդյունքներով:
Մերզլյակովի խոսքով, ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկաս կատարելիք այցի նախօրեին համանախագահները նրան են ներկայացրել իրավիճակի իրենց տեսլականն ու ղարաբաղյան կարգավորման հեռանկարները:
Միջնորդը նշել է, թե համանախագահները հույս ունեն, որ կկարողանան հակամարտող կողմերին հասցնել երեք միջնորդ-երկրների եւ ԵԱՀԿ նախագահի դիրքորոշումները: Այդ դիրքորոշումները, ըստ Մերզլյակովի, կայանում են նրանում, որ անհրաժեշտ է շուտափույթ համաձայնեցնել խնդրի լուծման հիմնարար սկզբունքները, որ առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից:
Ռուսաստանցի համանախագահը Սաուտաբաեւի հետ հանդիպումը անվանել է «հետաքրքիր եւ բովանդակալից»՝ հայտնելով, որ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք է բերվել, որ եւս մեկ հանդիպխում անցկացվի ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջան կատարելիք այցից հետո:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, գործող նախագահը թետրվարին կայցելի Հարավային Կովկաս: տարածաշրջանային այցը կսկսվի Ադրբեջանից, ապա սաուտաբաեւը կայցելի Հայաստան եւ Վրաստան:




























