Հունվարի 22-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ անցկացող դիտարկումը դադարեցվել է ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացնող դիտորդի կողմից:
ԵԱՀԿ-ն այսօր պլանային դիտարկում էր անցկացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քին (Մեծ Բրիտանիա), Վլադիիր Չոնտուլովը (Բուլղարիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):

Ադրբեջանական կողմից առաքելությունը ղեկավարել է ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ով դիտարկման հենց սկզբում կարգադրել է ընդհատել, իսկ այնուհետեւ նաեւ դադարեցնել դիտարկումն ընդհանրապես: