Հույն սեյսմոլոգներն անհանգստացած են Ռիխտերի սանդղակով 5.1 բալ ուժգնությամբ ստորերկրյա ցնցումներից, որոնք տեղի են ունեցել հունվարի 22-ի գիշերը։

Ինչպես հայտնում է Greecetoday.ru-ն, երկրաշարժը զգացվել է Պատրի եւ Նաֆպակտոս քաղաքներում, ինչպես նաեւ Հյուսիսային Հունաստանի այլ շրջաններում։

Աթենքի երկրաբանական ինստիտուտի տվյալներով, նմանօրինակ երկրաշարժ նույն վայրում տեղի է ունեցել նաեւ երկուշաբթի օրը։

Զոհեր եւ ավերածություններ չկան։

Նաֆպակտոսի քաղաքապետի խոսքով, վնասվել է 15 հին տուն։