Թուրքիայի պետնախարար, Եվրամիության անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը նույնպես անդրադարձել է ստորագրված արձանագրությունների հետ կապված Հայաստանի Սահմանդրական դատարարանի որոշմանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Բաղըշը նշել է, որ Հայաստանի ՍԴ-ի որոշումը՝ կապված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների հետ՝ անհանգստացնող է, եւ ավելացրել, որ Հայաստանի շահերից է բխում ունենալ բացված սահմաններ Թուրքիայի պես ուժեղ երկրի հետ։