Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը խոստմանը համաձայն, նոյեմբերի 6-ին պատրաստվում է լրատվամիջոցներին տրամադրել անպատախանատու հարկ վճարող պաշտոնյաների ու մեծահարուստների անունները: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանը հաստատեց այս տեղեկությունը:

Բաժնի պետի փոխանցմամբ, քաղաքապետ Սամվել Դարբինյանի՝ շուրջ մեկ ամիս աաջ ներկայացրած կոշտ քննադատությունից հետո դրական փոփոխություններ են եղել: «Մենք այն ժամանակ էլ շեշտը դրեցինք վճարունակ խավի վրա, մեծ թվով մարդիկ վճարումներ կատարեցին, սակայն մինչ այս պահը շատերն են խուսափում վճարումներ անել»,-ասաց նա: NEWS.am-ի Լոռիի թղթակցի այն հարցին, թե քաղաքապետարանի պաշտոնյաները որքանո՞վ վճարեցին իրենց պարտքերը, Դարբինյանը վստահեցրեց, որ բոլոր աշխատակիցները վճարել են: «Քաղաքապետարանից որեւէ մեկը պարտք չունի»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր՝ նոեմբերի 5-ին կայացած քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը անդրադառնալով անպատասխանատու հարկ վճարողներին, նշել է, որ ամենամեծ պարքն ունի Վանաձորի քիմգործարանը՝ 23մլն դրամ, որից 19 միլիոնը՝ ժամկետանց: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը առաջիկայում կներկայացնի մի շարք  պետական ու մասնավոր կառույցներում աշխատող բարձրաստիճան այն պաշտոնյաների անունները, ովքեր մինչ օրս հարկերը չեն վճարել: