Թուրքիայում իրականացված ահաբեկչական Ալ Ղաիդայի կազմակերպության անդամների դեմ գործողությունների ընթացքում ձերբակալվածների մեջ է Թուրքիայում Ալ Ղաիդայի գործողությունները համակարգող պատասխանատուն։

Թուրքական Iha լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի աշխատակիցների վերջին մի քանի օրվա գործողությունները, որոնց արդյունքում ձերբակալվել է նաեւ Թուրքիայում հիշյալ կազմակերպության հիմնական պատասխանատուն, ծանր հարվածներ են հասցրել Թուրքիայում Ալ Ղաիդայի գործունեությանը, նշում է գործակալությունը։ Իրականացված գործողությունների ընթացքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ զինամթերք, կազմակերպության փաստաթղթերը, ԱՄՆ-ում, Անգլիայում, Իսրայելում իրականացվելիք ահաբեկչական գործողությունների ծրագրերը եւ սխեմաները։