Աբխազական երկաթուղու բացման հավանականությունը կա, բայց ցածր է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Նրա կարծիքով՝  Սահակաշվիլու իշխանության տարիներին Վրաստանում էյֆորիա կար, որ իրենք իրենց գինով, կաթ ու մածունով կմտնեն արեւմտյան շուկան, բաց դա ձախողվել է, որովհետեւ այդ շուկան գերհագեցած է, եւ նոր հաճախորդներ չի ընդունում, եւ այժմ նրանք կփորձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների մեջ մտնել շուկա ունենալու համար: Դա, ըստ նրա, պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանը սպառել է Արեւմուտքի հետ տնտեսական հարաբերությունների ռեզերվները, իսկ այժմ տնտեսական զարգացում է պետք, հետեւաբար՝ Վրաստանը առանց Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերության չի կարող: «Մեզ պետք է, որ այդ երկաթուղին աշխատի, դա Ցարական Ռուսաստանի կառուցած երկաթուղին է, որի մեջ մենք ունենք մեծ ներդրում, դա իրենք չեն կառուցել, մեր արյան գինը ինչ-որ տեղ պետք է փոխհատուցվի, պարտավոր են երկաթուղին աշխատեցնել»,- ասաց Լեւոն Շիրինյանը՝ շեշտելով, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, լինի զգոն, Ջավախքի խնդիրը չմոռանա եւ այնպես անի, որ հայկական գործոնը հաշվի առնվի:

Ասուլիսի մյուս բանախոսը՝  վրացագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ եթե մենք ջանքեր ցուցաբերենք, ապա կարող ենք աջակից լինել երկաթուղթւ բացման  գործընթացին եւ ինքներս մեզ օգնենք: Նրա կարծիքով՝ վրացիները հասկանում են, որ չարժե քաղաքականցնել այդ հարցը, իսկ աբխազների հետ կա վերադարձի, հարաբերություններ ստեղծելու հետ ֆոբիա: «Մեր վրա շատ է անդրադառնում, պետք է զգույշ լինենք, որ չասեն, թե հայերին պետք էր, դրա համար գնացինք այդ ուղղությամբ, բացեցին այդ երկաթգիծը: Ունենք խնկդրներ վերանորոգման հետ կապված, կան տարածքներ, որ պետք է նոր ճանապարահ բացվի, պարզ չէ, ով է ֆինանսավորելու պրոյեկտը, Կսկսվեն տնտեսական հարաբերությունները Վրաստանի եւ Ռուսաստանի հետ, բայց այս հարցերը մոտակա 5-10 տարում կարող է լուծվեն»,-ասաց նա: