Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի է ունեցել Անանիա Շիրակացիի 1400-ամյակին նվիրված միոջոցառումների իրականացման հանձնաժողովի նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ անդրադարձ է կատարվել հոբելյանական ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման ընթացքին եւ արդյունքներին: Մասնավորապես, նշվել է, որ արդեն իսկ տեղի է ունեցել «Ատղագիտական ժառանգությունն ազգային մշակույթում» թեմայով միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողով, որին մասնակցել են 50-ից ավելի գիտնականներ:
Կազմակերպվել է նաեւ Անանիա Շիրակացիին նվիրված երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց, թեմատիկ գրքային ցուցահանդեսներ, ստեղծվել է Անանիա Շիրակացի թվային շտեմարան եւ կայք, տեղի է ունեցել «Անանիա Շիրակացի - 1400» հոբելյանական ցուցահանդես: Անցկացվել է նաեւ «Շիրակացու օրեր» ավանդական փառատոնը: Հոբելյանական միջողցառումների շրջանակում բարեկարգման աշխատանքներ են կատարվել Կումայրիի 7-րդ դարի եկեղեցու տարածքում: Հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվել են Անանիա Շիրակացուն նվիրված բաց դասեր, քննարկումներ եւ այլն: Նախատեսվում է 2013 թվականին հրատարակել է «Անանիա Շիրակացի. ուսումնասիրություններ» գիրքը:
Այնուհետեւ քննարկվել են նիստի մասնակիցների առաջարկները՝ Անանիա-Շիրակացու 1400-ամյակին նվիրված այլ հոբելյանական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել միջոցառումները կազմակերպել բարձր մակարդակով եւ հանրությանը ներգրավել այդ գործընթացում:





























