Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջին Սիմոնսը 80 տարեկան հասակում վախճանվել է Սանտա Մոնիկայի իր տանը։

Ինչպես հայտնում է Associated Press-ը, դերասանուհին երկար տարիներ տառապում էր թոքերի քաղցկեղից։ 14 տարեկանից սկսած՝ նա նկարահանվել է 50 ֆիլմերում։

Առավել հայտնի դերերից է Լոուրենս Օլիվիեի «Համլետում» խաղացած Օֆելյայի դերը, ինչպես նաեւ Էստելլայի դերը «Մեծ հույսեր» ֆիլմում եւ այլն։ Սիմոնսը երկու անգամ «Օսկարի» է առաջադրվել, 1956թ. Ոսկե Գլոբուսի է արժանացել։ Նկարահանվել է նաեւ «Մացառուտներում երգողները» սերիալում։