Հայաստանում ադամանդագործութան զարգացման համար Ռուսաստանը հումքի տեսքով 100 մլն դոլարի վարկ կտրամադրի։ Այս մասին հունվարի 23-ին կայացած ասուլիսում հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ ավելացնելով, որ վարկի տրամադրման բանակցությունները ընթանում են։ «Հույս ունենք, որ այդ ծրագիրը կիրականացվի: Խնդրել ենք նաև հավելյալ 20 մլն դոլար վարկ ուղղակի ընկերությունների կողմից ադամանդի հումքի գնման շրջանակներում, որ մասնավոր ընկերությունները կարողանան անմիջապես АЛРОСА հետ աշխատել»,- նշեց Տ. Դավթյանը:
Նախարարի խոսքով՝ ադամանդագործությունը Հայաստանի տնտեսությունում մի քանի տարի առաջ լոկոմոտիվի դեր էր խաղում, եւ կազմում էր արտահանման 40 տոկոսը: Տ. Դավթյանի խոսքով, վարկի շնորհիվ արդեն մոտ երեք տարի անկում ապրած ադամանդագործության ոլորտը կրկին կսկսի զարգանալ։



























