Թուրքիայի վարաչապետը մասնակցել է Անկարա-Քրքքալե Էլմադաղ նոր կառուցված ավտոճանապարհի բացմանը, իսկ ետ վերադառնալիս ավտոբուսը, որի մեջ գտնվել է վարչապետ Էրդողանը, վթարի է ենթարկվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ավտոբուսի առաջնամասը հարվածել է նոր կառուցված ավելի բարձր ասֆալտապատ ճանապարհին։ Վարչապետ Էրդողանը ավտոբուսի վարորդի կողքին կանգնած հրահանգել է ետ տալ ավտոբուսը եւ փորձել կրկին բարձրանալ փոքր-ինչ ավելի բարձր ճանապարհը։