Թռչկան ջրվեժի փրկության համար պայքարի արդյունքում, հաղթանակից մեկ տարի հետո,

ՀՀ բնապահպանության նախարարը նոյեմբերի 9-ին հ. 293-Ն հրամանով վերջապես հաստատեց

«Թռչկան ջրվեժ» բնության հուշարձանի անձնագիրը:

«Շնորհավորում ենք պայքարի բոլոր մասնակիցներին եւ աջակիցներին:  Հատուկ շնորհակալություն նաեւ  բոլոր լրագրողներին եւ լրատվամիջոցներին, որոնք անաչառ ձեւով լուսաբանեցին այդ խնդիրը»,- ասվում է «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ: