ՀՀ կառավարության որոշմամբ առաջնահերթ հիմնախնդրների լուծման նպատակով /մարզերի համաչափ զարգացում/ ծրագրի 4-րդ փուլով Լոռիի մարզին հատկացվել է 1 մլրդ  326 մլն դրամ,որով մարզում պետք է իրականացվեն առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանն ուղղված  աշխատանքներ: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի փոխանցմամբ` 4-րդ փուլը բաժանվել է  3 փուլերի, մասնավորապես, աշխատանքներ կիրականացվեն այն համայնքներում, որտեղ սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ կա:

«Առաջին փուլում կնդգրկվեն այն համայնքները, որոնց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը  90 տոկոս եւ ավելի է, 2-րդ փուլում կընդգրվեն այն համայնքները, որոնց ցուցանիշը չի հասնում 90 տոկոսի, իսկ երրորդ փուլում այն համայնքներն են ընգրկվել, որոնց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 50 տոկոսից ցածր է»,-ասաց նա, հավելելով, որ վերջին երկու փուլերում ներառված համայնքները պետք է մինչ տարվա վերջ ապահովեն 90 տոկոս ցուցանիշ, որպեսզի դուրս չմնան ծրարից:

Հարկ է նկատել, որ այն համայնքները, որոնք ներառված են ծրագրի մեջ, սակայն չեն հասցնի հավաքագրման ցուցանիշ ապահովել, դուրս կմնան ծրագրից, իսկ հատկացված գումարները կծախսվեն այլ համայնքներում: Միայն Վանաձոր քաղաքին 4-րդ հրատապից հատկացվել է 354 մլն դրամ: Առաջիկայում արդեն կսկսվեն շինարարական աշխատանքները: