Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Վանաձորի քաղաքապետարանը արդեն գնել է մոտ 15 տոն աղ, առաջիկայում եւս նոր քանակություն պետք է ռեք բերվի: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանն ասաց, որ քաղաքաը լիովին պատրաստ է ձյան գալուն: «Մենք այս պահին արդեն ունենք աղի որոշակի պաշար ճանապարհները մաքրելու համար»,- ասաց նա, վստահեցնելով, որ ձյունահավաք տեխնիկայի հետ կապված եւս այս տարի խնդիրներ չեն առաջանա. «Տվյալ կազմակերպությունը, որը շահել է մրցույթը, ունի բավարար տեխնիկա փողոցներն ու մայթերը մաքրելու համար»:
Մնում է հուսալ, որ բաժնի պետի հավաստիացումները իրականություն կլինեն, եւ այս տարի վանաձորցի վարորդները զերծ կմնան վթարներից, իսկ հետիոտները՝ սառած մայթերին վայր ընկնելուց:





























