Գյումրեցի 76-ամյա Վ.Կ.-ն, ով նախկինում կավատ է եղել իր բնականը 1000 դրամի դիմաց տրամադրել է տեղացի մարմնավաճառներին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
76-ամյա Վ.Կ.-ի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2010թ.մինչեւ 2012 թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում իր բնակարանը պարբերաբար տրամադրել եւ նպաստել է մարմնավաճառներին պոռնկությամբ զբաղվելուն: Վերջինս ունի երկամյա կրթություն, ամուսնացած չէ եւ խնամքին ոչ ոք չունի:
Դատաքննությամբ եւ գործի փաստացի տվյալներով դատարանը պարզել է, որ ամբաստանյալ Վ. Կ.-ն 2010թ. սկզբներից մինչեւ 2012թ. մայիսն ընկած ժամանակահատվածում իր Գյումրի քաղաքի Անտառավան 4-րդ թաղամասի բնակարանը պարբերաբար տրամադրել եւ նպաստել է մարմնավաճառներ Հ. Վ-ին, Ա. Թ-ին, Հ. Խ-ին պոռնկությամբ զբաղվելուն: Վերջիններս էլ օգտվելով այդ հանգամանքից` նրա բնակարանում անծանոթ տղամարդկանց հետ վճարի դիմաց ունեցել են սեռական հարաբերություն, իսկ Վ. Կ-ն իր ծառայությունների դիմաց յուրաքանչյուր անգամ մարմնավաճառներից կամ նրանց հաճախորդներից որպես վարձավճար է ստացել 1000-ական ՀՀ դրամ գումար:
Վ.Կ-նն իրեն մասնակի է մեղավոր ճանաչել եւ ցուցմունք է տվել, որ 2009թ. ընթացքում կոնկրետ օրը չի հիշում, երբ երկու անգամ դատապարտվել է կավատության համար, առաջին անգամ ազատվել է համաներման ակտով, իսկ երկրորդ անգամ դատարանը որպես պատիժ է նշանակել 400.000 ՀՀ դրամ տուգանք, ինչը սակայն չի վճարել, քանի որ կենսաթոշակառու է եւ ֆինանսական միջոցներ չունի: Ամբաստանյալի հանցանքը մասնակի խոստովանական ցուցմունքներից բացի հիմնավորվել է վկաների ցուցմունքներով: Վկա Հ.Վ-ը ցուցմունք է տվել, որ աշխատանք չունենալու եւ սոցիալապես ծանր վիճակի մեջ լինելու պատճառով մոտ 12 տարի է` ինչ զբաղվում է մարմնավաճառությամբ: 2012թ. գարնանը, կոնկրետ օրը չի հիշում, երբ գտնվել է Մանուշյան թաղամասի «Արեւիկ» կոչվող խանութի մոտ, իրեն է մոտեցել Վ. Կ-ը, որին ինքը նախկինում չի ճանաչել եւ դիմել է հետեւյալ կերպ. «Բարեւ, նախշ, կզգամ, որ դուրս ու ներս անող աղջիկ ես, համարդ տուր, որ լավ մարդ լինի, զանգեմ, գաս իմ տուն»: Հհարցրել է նաեւ, թե ինչքանով է զբաղվում մարմնավաճառությամբ, ինքն էլ պատասխանել է 5000 դրամով, միաժամանակ տվել է իր մշտական օգտագործման հեռախոսահամարը եւ հեռացել:
Մոտ մեկ ամիս անց Վ. Կ-ը զանգահարել է իրեն եւ կանչել «Իվերիա» ռեստորանի դիմաց, որտեղ դիմավորել է մի անծանոթ տղամարդ եւ տարել Վ. Կ-ի բնակարան: Այնտեղ երեքով սրճել են, ինչից հետո Վ. Կ-ը իրեն ասել է. «փողդ մոտս է, մտիր, ել, կտամ», իրեն եւ այդ տղամարդուն ուղեկցելով բնակարանի խոհանոց: Այդ տղամարդու հետ տեղի ունեցած սեռական հարաբերությունից հետո Վ. Կ-նն իրեն անձամբ տվել է 5000 դրամ եւ ճանապարհել: Դրանից հետո նա բազմիցս զանգահարել եւ իր տուն է կանչել աղջկան, իսկ մի անգամ էլ քիչ գումար տվել:
Դատարանը, դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները գնահատելով, գտել է, որ ամբաստանյալ Վ.Կ-ին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է եւ, որ նա պարբերաբար իր բնակարանը տրամադրել է եւ նպաստել է մարմնավաճառներին պոռնկությամբ զբաղվելու համար: Հետեւաբար վճռել է ամբաստանյալ Վ.Կ-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 67 հոդվածի կարգով լրիվ գումարել 13.07.2009թ դատավճռով նշանակված եւ չվճարված 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ տուգանքը եւ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 3/երեք/ տարի ժամկետով եւ տուգանքով՝ 400.000/ չորս հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:Դատավճիռը բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն նոյեմբերի 2-ին վերաքննիչ բողոքը մերժվել է եւ ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ:





























