«Քանի որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում միայն մեկ պատգամավոր է առաջադրվել, ապա նրա ընտրությունը շատ բնական է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այն փաստը, որ ԵԽԽՎ-ն այսուհետ ղեկավարելու է ազգությամբ թուրք Մեվլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով, հայկական պատվիրակությունը կսկսի աշխատել արդեն իսկ նրա հետ՝ հաշվի առնելով մեր երկրի ազգային շահերը։ «Հայկական պատվիրակությունը բավականին արհեստավարժ է, եւ անկախ նրանից, թե ով է ԵԽԽՎ ղեկավարը, մեր ներկայացուցիչները եւ մանավանդ՝ պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը, ԵԽԽՎ-ում հստակ կպաշտպանեն Հայաստանի շահերը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Հարցին, թե ինչո՞վ կբացատրի այն փաստը,, որ նույն ԵԽԽՎ-ն չի հաստատել ՀՀ պատվիրակության կազմը, ՀՀԿ մամուլի քարտուղարը նկատեց, որ դա պետք է պարզաբանի հենց այդ կառույցը։