Արթուր Արամի Սարգսյանը (Տ.Հուսիկ քահանա) մինչեւ 2013 թ. աշնանային զորակոչը բանակից տարկետում կստանա: ՀՀ կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 15-ին նման որոշում ընդունեց՝ հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը եւ Ֆրանսիայի Հանրապետության հայոց թեմում հոգեւոր ծառայության հանգամանքը:
Տ.Հուսիկ քահանան ծնվել է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում:





























