«Հրապարակը» գրում է, թե ՀՀ զինված ուժերում տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու գործի շրջանակում հարցաքննվել է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը:

Թեեւ Փայտյանը մատակարարման, սպառազինության գծով տեղակալն  էր եւ անմիջական պատասխանատվություն էր կրում նշված հանցագործության համար, սակայն հարցաքննվել է որպես վկա: Ակնհայտ է, որ իշխանությունը խնայում է նրան եւ բավարար է համարել պաշտոնանկության պատիժը:

Օրեր առաջ մեր թերթին տված հարցազրույցում  բանակի խնդիրներով «սրտացավ ու մտահոգ» Սեյրան Օհանյանը եւս որպես լուրջ պատիժ համարեց նրան պաշտոնից զրկելը: