Փորձագետները կազմել են վատ սովորությունների թոփ 10-յակը, որոնք խանգարում են կարիերայի վերելքին: Վարկանիշի առաջին տեղում կորպորատիվ երեկոների ժամանակ չափից շատ խմելն է: Իսկապես, եթե ձեր գործընկերները հավաքույթից հետո ձեզ բռնացնում են շիշը ձեռքին եւ քարտուղարուհու հետ, ում քիչ առաջ սեր էիք խոստովանում, դրանում ոչ մի լավ բան չկա:
Չեն սիրում նաեւ այն աշխատակիցներին, ովքեր մոռանում են օգտակար կապեր հաստատելու անհրաժեշտության մասին: «Ձեր պրոֆեսիոնալ ծանոթությունները ձեր կապիտալն են: Պարտադիր չէ քծնել ղեկավարին, բայց հարգանքով վերաբերվելն անհրաժեշտություն է»,- խորհուրդ են տալիս «բիզնես-մարզիչները»:
Վատ սովորությունների ցանկի երրորդ հորիզոնականում այն մարդիկ են, որոնք աշխատանքի հետ կապված չափից ավելի համարձակ խոստումներ են տալիս, իսկ հետո չեն կատարում դրանք: Գործընկերներին, եւ հատկապես ղեկավարությանը տհաճ են նաեւ այն աշխատակիցները, ովքեր վիրավորվում են քննադատությունից, գրում է Utro.ru-ն:
Հինգերորդ տեղում աշխատանքի վայրում անձնական գրագրությամբ զբաղվողներն են: «Նամակներն իրավաբանական փաստաթղթեր են, որոնք պատկանում են ընկերությանը եւ դրանք հեռացնելը չի նշանակում, որ դրանք անհետացան»,-պարզաբանում են մասնագետները:
Չեն սիրում նաեւ այն աշխատակիցներին, ովքեր սոցիալական ցանցերում իրենց ծանոթներին հայտնում են, որ որոշել են աշխատանքի չգնալ՝ ստելով, թե հիվանդ են: Ամենայն հավանականությամբ գործընկերները դրա մասին կիմանան եւ կհասցնեն ղեկավարությանը:
Հիմարություն են անում նաեւ այն աշխատակիցները, որոնք կարծում են, որ իրենց աշխատանքի արդյունքները խոսում են իրենց մասին: Խելացի մարդիկ խորհուրդ են տալիս այդ մասին անպայման տեղեկացնել ղեկավարությանը:
Իսկ ընդհանրապես, երբեք պետք չէ կանգ առնել ձեռք բերվածի վրա եւ, հավատացեք, ոչ ոք չի պահի աշխատողին, ով չի կարողանում օգտագործել նոր սարքավորումը:
Բռնկուն լինելը եւս տեղին չէ աշխատանքի վայրում: Դա է պատճառը, որ ղեկավարության հետ վիճող եւ դուռը շրխկացնող աշխատակիցները հայտնվել են վարկանիշի 10-րդ հորիզոնականում:




























