«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 35 ընտրատարածքի խորհուրդը, որի պատասխանատուն Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, դեկտեմբերի 2-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններում սատարելու է  «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը:

«Թիվ 35 ընտրատարածքի ԲՀԿ կուսակցական ժողովը որոշում է կայացրել սատարել Արման Սահակյանի թեկնածությունը»,- ասաց նա:

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում կկայանան ընտրություններ: Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում կպայքարեն  «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանն ու ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը, անկուսակցական Արման Խաչատրյանն ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել:

Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Բալասանյանն ընտրվել էր Գյումրիի քաղաքապետ: