Նոյեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, Ազատամարտիկների փողոցում բախվել են «Օպել-Վեկտրա» եւ «Օպել-Աստրա»  մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետեւանքով «Օպել-Վեկտրա»-ի վարորդը, ուղեւորը եւ «Օպել-Աստրա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում են Ոստիկանությունից:

Կատարվում է քննություն: