Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 01.30-ին, ոստիկանության  Վանաձորի բաժնի ծառայողները  Նարեկացու փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են 1992 թ. ծնված Վահան Մ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթի փայտանյութ, հայտնում են Ոստիկանությունից:

Պարզվել է, որ Վահան Մ.-ն «Հայանտառ»-ի Դսեղի անտառտնտեսության մասնաճյուղի Լորուտի տարածքից նույն օրը հատել է  կաղնի եւ բոխի ծառեր:

Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: