Վերջին օրերին Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ բախումների հետեւանքով Իսրայելին խիստ քննադատության ենթարկած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այցելել է Գազայի հատված։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Գազայի հատվածում հանդիպել է փոխադարձ հրթիռակոծության հետեւանքով հարազատներին կորցրած պաղեստինցիներին։

Թուրքիայի արտգործնախարարը, հանդիպելով հարազատներին կորցրած մի քանի պաղեստինցիների հետ, իր ցավակցությունն է հայտնել եւ չի կարողացել զսպել արցունքները։  Դավութօղլուի հոնգուր-հոնգոր արտասվելը հուզել է նաեւ նրա շուրջը հավաքվածներին։

Լուսանկարներում երեւում է, որ Դավութօղլուն րոպեներով փաթաթված է հարազատին նոր կորցրած մի պաղեստինցու։

Ավելի ուշ, Դավութօղլուն արաբական երկրների մյուս նախարարների հետ հեռացել է Գազայի հատվածից։