Հունվարի 25-ին հանրապետության մի շարք վայրերում տեղացած առատ ձյան պատճառով ժամը 18:00-ի դրությամբ դժվարանցանելի են դարձել միջպետական եւ հանրապետական նշանակության մի շարք ավտոճանապարհներ, այդ թվում` Թալին, Բաղրամյան, Արթիկ, Աշոցք, Ամասիա, Գյումրի-Սպիտակ ճանապարհահատվածները եւ Սելիմի լեռնանցքը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնեց, որ թեեւ ներկա դրությամբ հանրապետության բոլոր ճանապարհները բաց են, այդուհանդերձ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը խորհուրդ է տալիս այդ ճանապարհներից օգտվել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: