Կենտրոն վարչական շրջանի սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները հաշվառման նպատակով այսուհետեւ ունենալու են սոցիալական կարգավիճակի մասին տեղեկատվություն պարունակող «Սոցիալական գրքույկներ»: Գրքույկը պարունակելու է ամբողջական տեղեկատվություն օգտատիրոջ մասին՝ լուսանկար, բնակության վայր, ընտանիքի անդամների քանակը: Կիրառման ընթացքում գրքույկում գրանցվելու են վարչական շրջանի կողմից անհատին տրամադրվող բոլոր աջակցությունները: