Հունվարի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիի գլխավորած պատվիրակությանը:
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իտալական պատվիրակության կազմում էին հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, հեռուստառադիոթվայնացման, ինտերնետային լայնաշերտ համացանցի ծառայության եւ փոստային ծառայությունների փորձագետներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այցի շրջանակում նախատեսվող հեռուստա-ռադիոհեռարձակման թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային ծառայությունների ոլորտում երկու երկրների միջեւ հետագա համագործակցության հնարավորությունները:
Իտալական պատվիրակության անդամները այցի շրջանակում հանդիպումներ են ունենալու նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի, ՀՀ հանրային ծառայություեւնները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի հետ:



























