Հայաստանում 10 ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.2% է, ու այն գերազանցում է պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Աշխարհում քիչ երկրներ կան, որ համաշխարհային տնտեսության ռեցեսիայի պայմաններում ունի տնտեսական ակտիվության 7,2 % ցուցանիշ, ու արդյունաբերության 10% աճ»,- ասաց Տ. Դավթյանը:
Ինչ վերաբերում է հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ տնտեսական ակտիվության16,5% անկման, ապա Տ. Դավթյանն ասաց, որ տնտեսական ակտիվության ամսական ցուցանիշների կտրուկ տատանումը փոքր երկրների համար սովորական բան է: Այդպիսի տատանումներում դեր են խաղում սեզոնայնության գործոնները, խոշոր գործարքների հետ կապված ժամանակային լագերը եւ այլն: Տ. Դավթյանը վստահեցրեց, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է կայուն բարձր աճի փուլում:





























