Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 19.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին (Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայք) ավտովթար է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ-ում «ՎԱԶ-2107» մակնիշի 23 ՍՕ 378 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված, ՊՆ-ին պատկանող «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենային:
Ավտովթարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորուհի` 43-ամյա Ա. Բախշյանը տեղում մահացել է: Վարորդ` 46-ամյա Լ. Ավետիսյանը, ուղեւորներ՝ 22-ամյա Գ. Ավետիսյանը եւ 22-ամյա Մ. Աղասյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Դպքի վայրում են գտնվել նաեւմարզային ոստիկանության եւշտապօգնության աշխատակիցները:
Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Բախշյանի դին:





























