Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 23-ին երկամսյա կալանքի որոշում է կայացրել նոյեմբերի 18-ին Շահումյան գյուղում գտնվող «Մուշ» ռեստորանում սպանված փասաբանի դեպքով մեղայականով ներկայացած Արտակ Վերանյանի նկատմամբ: Լոռու մարզում NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Լոռիի մարզի քննչական բաժնի քննիչ Արամ Մաթեւոսյանը նշված դատարան միջնորդություն էր ներկայացրել Արտակ Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելը:

Դռնփակ դատական նիստում դատավորը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ Ա. Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) եւ 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:

Վերանյանը ոստիկանության Վանաձորի բաժնի ձերբակալվածների պահման վայրից արդեն այսօր տեղափոխվելու է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Դատարանի որոշմամբ  հետախուզում է հայտարարվել եւ որպես խափանման միջոց է որոշվել ընտրել Արեն Վերանյանի եւ Սամվել Դիլոյանի նկատմամբ: Նրանք եւս  մեղադրվում են նոյեմբերի 18-ին ժամը 22-ի սահմաններում Լոռու մարզի Շահումյան գյուղում գտնվող «Մուշ» ռեստորանային համալիրում Փաստաբանների պալատի անդամ, 3 երեխայի հայր Սամվել Շարբաթյանին ծեծելով սպանելու մեջ:

Լուսանկարը՝ hetq.am-ի