ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում նշել է, որ տնտեսության կարգավորման դաշտում տեսանելի քայլեր կային, որ կարելի էր անել եւ ստանալ բավական լավ արդյունքներ, սակայն դրանք չեն արվել: Այն հարցին ինչո՞ւ չեն արվել այդ քայլերը եւ ո՞վ կամ ի՞նչն է խանգարել, Բոստանջյանը պատասխանել է.
«Ես կարծում եմ, որ սա էլ ստվերայնության մի այլ տարբերակ է: Այսինքն` կան մարդիկ, որ պղտոր ջրում ձուկ են որսում: Որքան կանոնակարգվածությունը խոցելի է, այդտեղ որոշակի անձինք` կառավարողները, որոշումներ ընդունողները, կամ որոշումների ղեկին մոտ գտնվողներն իրենց ավելի լավ են զգում»,- գրում է «168 ժամը»:



























