Օրական 6 հազար քայլը թույլ է տալիս միջին տարիքի կանանց մոտ զգալիորեն նվազեցնել դիաբետի եւ մետաբոլիկ սինդրոմի ռիսկը: Այս մասին նշվում է ամերիացի գիտնականների նոր հետազոտության մեջ: Միաժամանակ, նշվել է, որ կինը կարող է ավելի շատ էլ քայլել, սակայն, ըստ հետազոտության արդյունքների, 6 հազար քայլը պարտադիր նվազագույնն է, հաղորդում է medlinks.ru-ն:
Հետազոտության շրջանակներում գիտնականները մի քանի հարյուր կանանց առաջարկել են հատուկ սարք՝ «քայլաչափ», կրել որը չափում եւ գրանցում է օրվա ընթացքում մարդու կողմից արվող քայլերի թիվը: Թեսթավորման ենթարկվող բոլոր կանայք եղել են 45-72 տարեկան: Պարզվել է, որ կանայք, ովքեր ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ են ունեցել եւ օրական 6 հազար քայլից քիչ են քայլել, մենոպաուզայից հետո բախվել են դիաբետի, մետաբոլիկ սինդրոմի սրտանոթային համակարգի հիվանդությունների, ինչպես նաեւ օրգանիզմում բորբոքային պրոցեսների զարգացման ռիզկի մեծացման:
Միաժամանակ, նշված խնդիրների զարգացման ռիսկը զգալիորեն նվազել է, եթե կինը օրական 6 հազար քայլից ավելի է կատարել:Նման ֆիզիկական ակտիվության պայմաններում, կնոջ համար պարտադիր չէ այցելել մարզասրահներ կամ ֆիտնես-սրահներ:





























