«Ես իմ անդամությունը «Հանրապետություն» կուսակցությունում սառեցրել եմ դեռ վեց ամիս առաջ: Իսկ վեց ամիս առաջ հնարավոր չէր կանխատեսել այս կարգի զարգացումներ: Այն ժամանակ հնարավոր չէր կանխատեսել թեկնածուների այսպիսի շարքեր, նրանց հնարավորությունները, որոնք այսօր առաջադրվել են կամ մտադրություններ ունեն առաջադրվելու»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասել է Սմբատ Այվազյանը` պատասխանելով հարցին` «Հանրապետություն» կուսակցությունում իր անդամությունը սառեցնելու պատճառը հնարավո՞ր է ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններն են:

«Նկատենք, որ «Հանրապետությունում» կողմ չեն այդ հարաբերություններին, իսկ Սմբատ Այվազյանը գտնում է, որ ԲՀԿ-ՀԱԿ դաշինքի պարագայում կարող են լինել հետաքրքիր զարգացումներ: «Ես կարծում եմ, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար մարմինը եւ շարքերը նույնպես մտահոգ են երկրում ստեղծված իրավիճակով, եւ նրանք էլ են լուծումներ փնտրում, որ ինչ-որ կարգի փոփոխություններ լինեն մեր երկրում»,- հավելեց մեր զրուցակիցը»,- մեջբերում է «Առավոտը»: