Ռամիլ Սաֆարովի հերոսացման պատմությունն աստիճանաբեր «պատմություն» է դառնում: Սակայն դրանից ստացված տպավարություններն արեւելյան հարեւանի` որպես «հանդուրժող», «խաղաղասեր» եւ «քաղաքակիրթ պետություն» ներկայանալու բոլոր փորձերը զրոյի է հավասարեցնում:
Նրանք, ովքեր մոռացել են, հիշեցնենք, որ 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացի ժամանակ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնով սպանել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006 թ. Սաֆարովը ցմահ ազտազրկման էր դատապարտվել Բուդապեշտի դատարանի կողմից` 30 տարի առանց ներման իրավունքի: Այս տարի օգոստոսին Հունգարիան արտահանձնեց ադրբեջանցի մարդասպան սպային, որին Ադրբեջանում ընդունեցին մեծարանքով, պարգեւներով, նախագահ Ալիեւը նրան անմիջապես ներում շնորհեց:
Այս գործի շուրջ աղմուկի հետ կապված հիշատակվում էր եւս մեկը, որն ակնհայտորեն ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը այնպիսի համամարդկային արժեքի նկատմամբ, ինչպիսին կյանքն է:
2010թ. հունվարին Հայաստանի քաղաքացի Եղիշե Գեւորգյանը (1958 թ. ծնված) կնոջ եւ երեք անչափահաս երեխաների հետ «Երազ» մակնիշի ավտոմեքենայով հատում է Ադրբեջանի հետ սահմանն ու ապաստան հայցում:
Բնականաբար, նրան չեն մերժում: Դատելով հարեւան երկրի մամուլի հրապարակումներից, Գեւորգյանների ընտանիքին ընդունել են ուրախությամբ եւ տեղակայել զորամասերից մեկում: Բազմիցս փորձ է արվում այդ ընտանիքին ներկայացնել որպես «հալածյալներ» եւ «պաշտպանություն փնտրողներ»:
Իրականում Գեւորգյանը ոչ ավելին է, քան կրկնահանցագործ, ով դատապարտվել է ութ անգամ` մեքենայի գողության եւ այլ հանցագործությունների համար: Ի դեպ, նման արկածախնդիր արարքի պատճառը նրա` սպանության մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքն էր:
Ելնելով «երկիրը` մեկ հանցագործով պակաս» նկատառումներից, հայկական կողմը չպնդեց Գեւորգյանների ընտանիքի վերադարձը: Գեւորգյաններն էլ որոշեցին ուղեւորվել Եվրոպա: Արդեն Ադրբեջանում ընտանիքի ղեկավարը հայտնեց երրորդ երկիր տեղափոխվելու իր ձգտման մասին: Կարմիր Խաչի ներկայացուցիչները կանոնավոր կերպով այցելում են նրանց: Սակայն երրորդ երկիր հանձնելու մասին տեղեկություններ չկան: Ինչը զարմանալի չէ, ուրիշ ով կցանկանա իր երկիրը համարել քրեական տարրով: Ահա եւ ստացվում է այնպես, որ ատելության տոտալ քաղաքականության շնորհիվ Ադրբեջանն աստիճանաբար դառնում է գողերի եւ մարդասպանների ապաստարան:




























