NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է  «EUobserver»-ում հրապարակված  «Բաց հասարակության» եվրոպական քաղաքականության ինստիտուտի վերլուծաբան Ժակլին Հեյլի հոդվածը.

Վերջին մերկացումները, որ Ադրբեջանը Եվրախորհրդի պաշոտնյաների եւ խորհրդարանականների նկատմամբ «խավիարային» քաղաքականություն է  իրականացնում, չի զարմացնում նրանց, ովքեր հետեւում են ԵԽԽՎ  փոխհարաբերություններին կասպիկան նավթային պետության հետ:

Ադրբեջանում մարդու իրավունքների  հետ կապված վատթարացող իրավիճակի  եւ ամրապնդվող ավտորիտարիզմի ֆոնին շատերը շարունակում են արտահայտվել ռեժիմի օգտին:

ԵԽԽՎ-ում  «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը որոշելու նպատակով վերջին քվեարկությունը հայտնվեց ձախողման եզրին` շնորհիվ ադրբեջանական կառավարության ինտենսիվ լոբբիի, որը փորձեց կախարդանքով ազատվել խնդրից վեհաժողովում իր դաշնակիցների շնորհիվ:

ԵՄ պաշտոնյաները, ովքեր անցած շաբաթ քննարկումներ էին անցկացնում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված, խոստովանեցին, որ խավիարը եւս Բրյուսելում կերակրացանկի մեջ էր: Թեեւ չկան  կաշառակերության կոնկրետ դեպքեր,  Ադրբեջանի հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի որոշակի մասի հետ ջերմ են:

Իսկ ԵՄ արտաքին հարաբերությունների հարցով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը վերջերս երկու հակադիր հայտարարություններով  հանդես եկավ Բելառուսի եւ Ադրբեջանի վերաբերյալ, թեեւ երկու երկրներն էլ ժողովրդավարության տարբեր ինդեքսներում կողք կողքի են հայտնվում, իսկ երկու երկներում ճնշումները համադրելի են: Մինչդեռ Բելառուսը քննադատվում է, այն դեպքում, երբ Ադրբեջանը դրվատանքի է արժանանում: Սա  հաստատում է  այն փաստը, որ ԵՄ-ն տարբեր դիրքորոշում ունի իր հարեւանների նկատմամբ` կախված էներգակիրների առկայությունից կամ բացակայությունից:

Թե Բրյուսելում, թե Ստրասբուրգում անհրաժեշտ է առավել ակտիվ պատասխան տալ չարաշահումներին, ինչպես նաեւ պետք է դադարել ներողամտորեն վերաբերվել Ադրբեջանում արմատացող ավտորիտարիզմին:  ԵՄ համար դա նշանակում է  կայնքի կոչել իր «ավելին` ավելիի դիմաց» քաղաքականությունը` պարզաբանելով, որ նա Ադրբեջանից ակնկալում է  մարդու իրավունքների ոլորտում բարելավում եւ կոռուպցիայի դեմ պայքար` ավելի շատ ուղիղ ներդրումների եւ 400-միլիոնանոց շուկայի հետ առվել սերտ տնտեսական կապերի դիմաց:

ԵԽ-ի համար դա նշանակում է վերջ դնել խավիարով ներծծված ֆարսին եւ Ադրբեջանին դուռը մատնացույց անել: