Նոյեմբերի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Հացաշեն-Սորիկ գյուղերի ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: