Հայտնի են Երեւանում նոյեմբերի 27-28-ը անցկացված Վենչուրային կոնֆերանսի շրջանակներում (STEP Venture Conference) «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի 5 հաղթողները: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից ստացված տեղեկատվության համաձայն, հաղթել են հետեւյալ ծրագրերը.
- Clean H2O, գաղափարը թույլ է տալիս ստուգել ջրի մաքրությունը եւ որակը ամենուրեք եւ ցանկացած ժամի: Ներկայացնող՝ Նարեկ Հայրապետյան:
- MicroForester, բջջային հեռախոսի միջոցով անտառների մոնիտորինգի եւ կառավարման ծրագիր է: Ներկայացնող՝ Ալեքսանդր Շաքարյան:
- Արեւի էներգիայով աշխատող օդից ջուր ստանալու գեներատոր: Ներկայացնող՝ Գագիկ Մարտոյան:
- Էլեկտրատաքացվող, թափանցիկ, ածխածնային ծածկույթների վերջնական նախատիպի պատրաստում ապակիների վրա: Ներկայացնող՝ Ժոզեֆ Փանոսյան:
- Օդափոխանակման ջերմավերականգնվող համակարգ: Ներկայացնող՝ Արտակ Համբարյան;
Խրախուսական մրցանակի է արժանացել Գեւորգ Պողոսյանը՝ idram բջջային դրամապանակի համար:
Նշենք, որ հաղթողները ստացել են 15 հազարական դոլար:





























